ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վիկտորինա մաթեմատիկա առարկայից

Դեկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 20-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի ուսուցիչներ Ֆ.Բաղդասարյանը և Ս.Սաչախյանը կազմակերպեցին վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները: Ուսուցիչները կազմել էին երեք հավաքական թիմ: Վիկտորինան ընթացավ մի քանի փուլով. աշակերտները լուծեցին հետաքրքրաշարժ առաջադրանքներ, տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին ժյուրիի առաջադրած հարցերին: Վերջում ժյուրիի անդամները` դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանի նախագահությամբ ամփոփեցին արդյունքները և մի քանի անվանակարգերով պարգևատրեցին առավել ակտիվ աշակերտներին: