ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորի ուրախ տոնը

Դեկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի սրահում արտակարգ եռուզեռ է: ՈՒրախ ու ոգևորված են ամենքը: Չեն համբերում ակնթարթ առաջ իրենց բեմական, տոնական և կերպարային հագուստները ցուցադրել դպրոցի ամենափոքրերը՝ մեր կրտսեր դպրոցականները: Նրանց համար այսօրը այնքան սպասված է: Ահա սրահում իրենց տեղերում են I-V դասարանների սաները: Եվ նրանք ծափողջյուններով դիմավորում են Ձմեռ պապիկին: Նա էլ ներս է մտնում և ուրախ ողջունում ու շնորհավորում բոլորին: Իրենց հրաշալի կատարումներով Ձմեռ պապիկին զարմացրեցին և հիացրին մեր փոքրիկ սաները:           

Ամենատպավորիչն հագուստներն են՝ վառ ու գունեղ:

Ուրախ, անհոգ օր էր մեր սաների համար դեկտեմբերի տասնինը: Չէ որ երբ հյուրնկալվել էին Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը. դա արդեն մեծ ուրախության սկիզբ էր:   

Թող այս նոր տարին լինի միայն ցնծությունների և ուրախ օրերի շարան:   

Մ.Գրիգորյան