ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր տարվա հետ նորանալով

Դեկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 21-ին, Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները, ծնողները և ուսուցիչներն էին: Ուրախ տրամադրությունը վրա հասավ հենց Թատրոնի ճեմասրահում, որը տոնականորեն հյուրընկալ էր և գունեղ: Դե, իսկ «Ամանորի ուրախ տնակը» ներկայացումը բոլորը դիտեցին մեծ հիացմունքով: Փոքրիկները ինքնաբուխ վանկարկում էին հերոսների հույզերը:

Ավանդույթի համաձայն, վերջում մանուկներին այցելել է Ձմեռ պապը և Ամանորյա սպասված մի օր իրականություն դարձրել: Մեծահասականերն էլ ջերմ ծափահարություններով ըստ արժանվույն գնահատեցին բեմադրությունը:

Բարու, փոխօգնության, ընկերության, արժեքներին հաղորդակցվելը ուրախ տրամադրություն պարգևեց փոքրիկներին:

Անշուշտ` բեմադրության հերոսների հետ բեմում նկարահանվելը ևս օրվա հաճույքների գլխավոր մաս կազմեց և մի ուրույն բավականություն էր բոլորի համար:

Ահա այսպես,  Ամանորյա սպասված մի օր իրականություն դարձավ: 

Կապանի N 5 հիմնական դպրոց