ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իթվինինգպլյուս ծրագրի 2018թ. ամփոփիչ համաժողով

Դեկտեմբերի 25, 2018
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

2018թ․ դեկտեմբերի 24-ին Երևանի «Քվանտ» վարժարանում անցկացվեց Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, նախարարի օգնական Արման Անդրիկյանը, ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից ու մարզպետարաններից, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:

ՀՀ ԿԳ նախարարի անունից ներկաներին ողջունեց նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ներկայացվեցին 2018թ.-ին իրականացված ծրագրերը։

Անցկացվեց 2018թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած դպրոցներին, ուսուցիչներին և աշակերտներին։

2018թ․ մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչվեցին․

7-11 տարեկանների տարիքային խմբում՝

  • Երևանի հ․89 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սոնա Ադամյանը (հաղթող)
  • Թաիրովի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մերի Բաղրամյանը (2-րդ տեղ)

12-15 տարեկանների տարիքային խմբում՝

  • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչուհի Լուսինե Բուշը (հաղթող)
  • Սարալանջի հիմնական դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը (2-րդ տեղ)

16-19 տարեկանների տարիքային խմբում՝

  • Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Կարապետյանը (հաղթող)
  • Ստեփանավանի ավագ դպրոցի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը (2-րդ տեղ)
  • Մի շարք ակտիվ ուսուցիչներ և դպրոցներ արժանացան խրախուսական մրցանակների:

Միջոցառման լուսանկարները

Նյութի աղբյուրը. Իթվինինգպլյուս Հայաստան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…