ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվեց, բայց մի օր կսկսվի նորից

Դեկտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

«Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբևէ բարի գործ չի արել, մեկամսյակի ընթացքում մտածի և համախմբվի այդ գաղափարի շուրջ»:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները  և վանաձորցիները անհամբեր սպասում էին «Բարին արա» 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիայի մեկնարկին, իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում:

Ահա և պահը չուշացավ. դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական  մրցույթ-միջոցառում «Осень Очей очерованье» խորագրով, իսկ բարերար՝ դպրոցի նախկին շրջանավարտ Կարեն Ղազարյանն էլ հոգ էր տարել մրցանակների համար:

Այնուհետև «Մի բուռ երջանկություն» խորագիրը իր շուրջն էր հավաքել դպրոցի 6-9-րդ դասարանի մի խումբ աշակերտների, ովքեր նախաձեռնեցին այնքան  սպասված հանդիպումը «Առաքելություն Հայաստան» Լոռու մարզային կենտրոնի ծերերի հետ: Մի խումբ աշակերտներ երգ ու պարով, ասմունքով երջանիկ պահեր պարգևեցին ծերերին, մի պահ ամեն ինչ մոռացած ծերերը մասնակիցը եղան երգ ու պարին, խնդությանը:

Յուրաքանչյուր սկիզբ ունի գեղեցիկ ավարտ: Ահա ավարտին հասավ Բարին Արա 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիան, իսկ իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը արժանացավ կամավորական ակցիային ակտիվ մասնակցության և բարի նախաձեռնություններով հանդես գալու համար:

Երբ մենք տածում ենք սեր և բարություն այլոց նկատմամբ,
նրանք միայն կզգան սեր և հոգատարություն իրենց նկատմամբ,
սակայն դա նաև տալիս է մեզ ներքին երջանկություն և խաղաղություն:

Դալայ   Լամա

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…