ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ

Դեկտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը անցկացվեց բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ: Ուսուցիչների ակտիվությունն ու ոգևորությունը փոխանցվել էր սովորողներին, և, կարծես դպրոցը ապրում էր  բնական գիտությունների շնչով: Եղան փորձարարական դասեր, զեկուցումներ: Կազմակերպվեց պատի թերթերի մրցույթ, թարմացվեց ստենդը: Նորություն էր հեռավար դասի կազմակերպումը, որն անցկացրեց աշխարհագրության ուսուցչուհի Ն. Գաբրիելյանը Մարցի միջնակարգ դպրոցի սովորողների հետ: Դասը նվիրված էր բնության վատթարացմանը և դրանում մարդու դերակատարությանը: Երկու կողմի սովորողներն էլ ակտիվորեն մասնակցեցին դասին, ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները, որոնք վերաօգտագործման` ռեսայքլի օրինակ էին: Շատ հետաքրքիր և ուսուցանող էր ինֆորմատիկայի ուսուցչուհի  Թ. Մամյանի զեկուցումը. «Համացանցի ռեսուրսների` LearningApps.am, quiziz.com, կիրառումը դասապրոցեսում» թեմայով:

Տասնօրյակի վերջին ակորդը ինտերակտիվ ինտելեկտուալ միջոցառումն էր` «Զարմանում եմ» խորագրով, որին մասնակցեցին թե' աշակերտները, թե' ուսուցիչները որպես հավասար մասնակիցներ: