Կարևորելով Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը մասնագետներ կպատրաստեն նախնական մասնագիտական /արհեստագործական/ ծրագրերով՝ գյուղատնտեսական ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով հուշագրի բոլոր կողմերին, նշել է, որ ՄԿՈւ ոլորտում սա արդեն չորրորդ համաձայնագիրն է, որ կնքվում է գործատուի և ուսհաստատության միջև: «Հուշագրերի կնքումը փոխադարձաբար պարտավորեցնող բնույթ ունի՝ էլ ավելի խորացնելու գործատուների և ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունները՝ երկուստեք տարվող աշխատանքներում հնարավորինս շատ ուսանողներ ներգրավելով: Այժմ մեծ ուշադրություն է դարձվում ուսումնարաններին և քոլեջներին. նախկինում որոշակի օբյեկտիվ պատճառներով՝ տնտեսության փլուզում, սեփականաշնորհված շենք–շինություններ և այլն, արժեզրկվել էր այս հաստատությունների դերը: Եթե նախկինում հաճախ առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ պահանջարկն է ծնում առաջարկ, ապա այժմ առաջարկն է ծնում պահանջարկ: Մենք առաջարկ ստեղծողներ ենք. եթե ունենք ջիղ, ստեղծագործական մոտեցում, ապա հնարավոր է հասնել հաջողության: Օրինակ՝ «Բանդիվան կաթ» ընկերությունը, որն աճող և հաջողակ բիզնես է, մեծ ասպարեզներ կբացի ուսումնարանի համար: Ձեր շենքային, գույքային պայմանները պետք է համապատասխան բովանդակությամբ լցնել, ուսանող-դասախոս հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ առավելագույն ջանքերով հասնելով հաջողության: Այսօր երկրում անասնաբույժների կարիք կա՝ շուրջ 300-400 աշխատատեղ: Եթե մասնագիտության մեջ ունեք հաջողություններ և առաջամարտիկ եք, ապա հնարավոր է առանց բուհ ավարտելու՝ դառնալ բարձր պահանջարկ ունեցող մասնագետ: Իհարկե, որոշակի դժվարություններ կան՝ տրանսպորտի, դասագրքերի հետ կապված, սակայն կարիքի հստակ ձևակերպումը, պետության հնարավոր աջակցությունը կապահովեն ձեր հաջողությունները»,-դիմելով ուսանողներին՝ նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ ներկայումս կարճաժամկետ ծրագրերի ուսուցման համար կա բովանդակային դաշտ և նյութատեխնիկական բազա: «Տեսական և գործնական գիտելիքների համադրումով կհասնենք որակի բարձրացման: Մասնագետները պետք է ծառայեն պետությանը՝ աշխատելով գործատուի հետ, ինչը կնպաստի գործազրկության մակարդակի իջեցմանը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով «Բանդիվան կաթ» ընկերությանը:
«Բանդիվան կաթ» ընկերության տնօրեն Էդիկ Ներսիսյանն իր հերթին նշել է, որ ուսումնարանի հետ համագործակցությունը շուտով կտա իր արդյունքները: «Առաջիկայում կլուծվեն կադրային խնդիրներ, կբարձրանա կրթության որակը, և կապահովենք գործազրկության նվազում: Լավագույն ուսանողները կտեղավորվեն աշխատանքի և նույնիսկ հնարավորություն կունենան հիմնել սեփական փոքր բիզնեսը»,-ընդգծել է նա:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ գործատուն կաջակցի նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների աշխատանքի տեղավորմանը, մասնավորապես, Շիրակի մարզում գործող սննդի արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրման գործում, ինչպես նաև կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ: Ուսումնարանն իր հերթին կիրականացնի արհեստավորների պատրաստումը և վերապատրաստումը՝ «Բանդիվան կաթ» ընկերության կողմից ներկայացված առաջարկների և նախնական /արհեստագործական/ կրթական ծրագրերի իրականացման պահանջներին համապատասխան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ