ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կախարդական անտառում

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում դեկտեմբերի 24-ին հեքիաթային օր էր, քանի որ IV ա դասարանի երեխաները պատրաստել էին տոնական հանդես`կախարդական անտառում /դասվար` Ն. Վարոսյան/:

Երեխաները մեծ շուքով և խանդավառությամբ դիմավորեցին գալիք Նոր տարին: Նրանց էին միացել կախարդական անտառի հերոսները` Ձյունանուշն ու Ձմեռ պապը, Քաջ Նազարն ու Նազիր, Վեզիրը, շնիկներն ու նապաստակները:Անմասն չմնացին նաև չար կախարդները, որոնք իրենց դերային խաղով էլ ավելի հետաքրքիր դարձրեցին տոնական հանդեսը:

Երեխաներին հյուր էին եկել  I բ դասարանի փոքրիկները, որոնք տոնական հանդեսն էլ ավելի հետաքրքիր դարձրեցին իրենց պարով /դասվար Ա. Հարությունյան/:

Հնչեցին բազմաթիվ մաղթանքներ գալիք տարվա կապակցությամբ: Երեխաները ստացան  գեղեցիկ նվերներ Ձմեռ պապիկի կողմից:

Դահլիճը ձևավորված էր հանդեսի թեմային համահունչ և ավելի տպավորիչ էր դարձնում տոնական օրը: