ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայկական կրթական միջավայրի» գործունեության վիճակագրությունը 2018 թվականի ընթացքում

Հունվարի 10, 2019
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցմանինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ընթացքում ունեցել են ավելի քան 11,283,974 էջի դիտում և շուրջ 481,216այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:06 րոպե: Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից (ըստ Google Analytics-ի): 

2018 թվականի ընթացքում Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 41892 գրառում, ստեղծվել է 611 նոր թեմա, գրանցվել է 714 մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել են 1181 նոր կրթական պաշարներ:

«Հեռավար ուսուցում» համակարգում 2018 թվականին ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 3 դասընթաց, ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի և Արցախի 104 ուսուցիչներ ստացել են հավաստագրեր: Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչները մշակել և համակարգում գործընկերների համար վարել են 50 հեռավար դասընթացներ:

 

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…