ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճիշտ հաղորդաիկցվելը՝ լավ հարաբերություններ հաստատելու բանալի

Հունվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

    Հունվարի 21-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի «Դաստիարաության դրական մոտեցումներ» դասընթացի թեման «Ակտիվ ունկնդրում»-ն էր:

   Դասընթացավար Հասմիկ Մեսրոպյանը լսարանին` 6-րդ «ա» դասարանի ծնողներին, համապատասխան գիտելիք հաղորդելուց հետո, ինտերակտիվ մեթոդ կիրառեց և բացահայտեց երեխաների հետ հաղորդակցվելու ընթացքում առաջացած խոչընդոտները, ծնողների հնարավոր սխալները, որից անշուշտ, պետք է խուսափել, որպեսզի փոխըմբռնում հաստատվի վստահության հոգեբանական հարթությունում, հաղորդակցումը հանդիսանա հարաբերությունների կատարելագործման շարժառիթ: Քննարկվեց նաև ակտիվ ունկնդրման ընթացքում առաջացած անխուսափելի հակադրությունների, կոնֆլիկտների լուծման սկզբունքները:

   Դասընթացը ծառայեց իր հիմնական նպատակին` օգնել ծնողներին,  զինել հմտություններով, կիրառել դդրական դաստիարակչական մոտեցումներ:  

Կապանի N 5 հիմնական դպրոց