ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արևիկ Անափիոսյանը մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին

Հունվարի 24, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Լոնդոնում մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին, որի ընթացքում նա հանդես է եկել ելույթով: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում ստեղծարար մոտեցումների ներդրման մի շարք հաջողված օրինակներ:
«Համաշխարհային կրթական ֆորում-2019»-ը մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրթության նախարարների, ոլորտի պատասխանատուների և մասնագետների՝ կրթության բարելավմանը միտված նորարարական փորձն ու լավագույն օրինակը կիսելու նպատակով:
Հայկական պատվիրակության մասնակցությունը Համաշխարհային կրթական ֆորումին նախաձեռնվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն