ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկ օր առանց ինտերնետի

Հունվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

   Այս ինքնատիպ տոնը տարածվել էր դպրոցի համակարգչային սենյակում և ստեղծել թեժ իրարանցում.

X-ի 4,5 տնտեսագիտական հոսքի հավաքականը և X-ի 3 դասարանի խումբը ներկայացան հետաքրքիր ծրագրերով:

X-ի 4,5 հավաքականը պատրաստել էր տեսաֆիլմ, որը հանդիսատեսին վերհուշով տեղափոխեց 30 տարի հետ՝ 1989թ., երբ մարդն ապրում էր առանց ինտերնետի, իսկ X-ի 3 դասարանի խումբը ներկայացրեց այսօրը՝ լի իր համացանցային գունագեղությամբ, ինֆորմացիայի արտաքին և ներքին հոսքով:

  Աշակերտները կարողացան ընդգծել այն գաղափարը, որ առանց ինտերնետի կյանքը հիասքանչ է և գոնե մեկ օրով անհրաժեշտ է շեղել մարդկանց  ուշադրությունը համակարգիչներից, ապրել իրական կյանքով, իսկ համացանցում շփվելը որքան էլ արդի է և կարևոր, այնքան էլ ճիշտ է չափը պահելը:

  Մրցույթի արդյունքում հաղթեց գաղափարը, իսկ մրցող կողմերը տնօրինության կողմից արժանացան պատվոգրերի:

  Դասավանդող և մրցույթը կազմակերպող ուսուցչուհին էր Գ.Աբրահամյանը:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց
24 հունվարի 2019թ․