ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ո ո» հնչյուն-տառի ուսուցում

Հունվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս /Դասվար Ռոզա Թևանյան/:

Առարկան՝ Մայրենի /Այբբենարան/
Դասի թեման՝ «Ո ո» հնչյուն-տառի ուսուցում
Դասի բնույթը՝ նոր նյութի հաղորդման դաս

Դասի նպատակը.
-կսովորեն «Ո ո» հնչյուն-տառի արտասանությունը և գրությունը, 
-կկարողանան ստեղծել պատմություն նկարի շուրջ, սահուն պատմել բնագիրը
-կզարգացնեն մտքերը հասկանալի ձևակերպելու կարողությունները՝ որոշելով պատմության մանրամասները
-կզարգանա բանավոր խոսքը, լեզվական նախագիտելիքները, խմբում համագործակցելու կարողությունները
-կկարողանան համագործակցել, ինքնուրույն աշխատել և եզրահանգումներ կատարել:

Դասը սկսվեց ողջույնի խոսքով,հանելուկներով: Աշակերտներն ունեին սպասված հյուր՝ «Ոզնի-քույրիկը»,ով ներկայացավ գեղեցիկ նախաբանով: Փոքրիկները պատմեցին թեմատիկ նկարը, կարդացին բառաշարերը,կատարեցին բառակազմական աշխատանք:Տրվեց ինքնուրույն աշխատանք, ստուգվեց, քննարկվեց:Ռոզա Թևանյանի դասերը միշտ էլ եղել են բովանդակալից, լավ նախապատրաստված: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան