Հայոց բանակի տոնին ընդառաջ՝ հունվարի 25-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում ոգևորությամբ ու հպարտությամբ նշվեց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական դրոշների հանդիսավոր ներս բերմամբ: Հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Աշակերտները հպարտությամբ ներկայացրին մեր բանակի ստեղծման պատմությունը: Հրաշալի բեմականացումը, մեջբերումները Գարեգին Նժդեհի հզոր մտքերից, հայրենասիրական երգերը դահլիճում ստեղծել էին հայրենասիրական վառ մթնոլորտ: Մի պահ հանդիսատեսը մտովի տեղափոխվեց զորամաս, ականատես եղավ զինվորների առօրյային:
Վերջում դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը շնորհավորեց բոլորին փառահեղ տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մեկ անգամ ևս հիշեցրեց Գարեգին Նժդեհի խոսքերը: Մենք միշտ ականատես ենք եղել հայ զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մերօրյա հերոսներն ընկան ՝ անառիկ պահելով մեր դիրքերը, ընկան «մահ իմացել՝ անմահություն» գիտակցումով:
Մեկ անգամ ևս շնորհավորեց Բանակի օրվա կապակցությամբ, մաղթեց բոլոր զինծառայողներին անկոտրում կամք, արիություն, մեր երկրին՝ խաղաղություն: Հպարտ ենք, որ ունենք հայրենասեր սերունդ, իսկ հայրենասիրությունը սկսվում է դպրոցից, դպրոցում է ձևավորվում գիտակցական մոտեցում հայրենիքի, նրա անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ՝ պատմական և ազգային արժեքների հիման վրա, ինչպես նաև այսպիսի միջոցառումներ կազմակերպելով։
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ