ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լինելիության գաղտնիքի որոնման ճանապարհին

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց  բանակի 27-ամյա տարելիցի կապակցությամբ հունվարի 28-ին Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի 10-րդ  դասարանի սաները՝ դասղեկ Ա. Պետրոսյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, եղան Եռաբլուր պանթեոնում՝ անթաքույց խոնարհման և ակնածանքի  գիտակցումով: Ամեն Հերոսի շիրմաքարին՝ արժանապատիվ խոնարհում, ամեն Հերոսի շիրմաքարի շուրջ՝ նրանց հերոսական կյանքի արժանապատիվ հիշատակում, ուսուցողական, դաստիարակչական զրույցներ՝ լեգենդներ դարձած մեր հերոսների մասին, որոնք հյուսվում էին ուղեկցող ուսուցչի, ներկա ազատամարտիկների և այլ նշանավոր այցելուների միջոցով: Ծանոթացան Դուշման Վարդանի, Արմեն Հովհաննիսյանի ընտանիքների անդամների հետ: Այցելուները ապրեցին ոգու արիությունը կարևորող տպավորիչ պահեր, իմացան՝ մահն իմացյալ անմահություն է, որ սուրբ է հայրենյաց հողը՝ համեմված քաջերի արյունով, որ մենք ուժեղ ենք, քանի որ ունենք աշխարհի ամենահզոր զենքը՝ ոգու ուժը:

Հունվարի 29-ին բանակի տոնի կապակցությամբ  դասղեկ Լ. Ղազարյանի կազմակերպմամբ կայացավ դաս-միջոցառում՝ տասներորդ դասարանի սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում արժևորվեց բանակի կարևորությունը,կատարվեցին նրա կազմավորման պատմությունից հիշատակումներ: Հուզիչ պահ էր,երբ էկրանին հայտնվեց դպրոցի շրջանավարտ-զինծառայողների մասին պատմող և նրանց նկարներով տեսահոլովակ:

Անմար լինի ոգուդ ուժը, շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:

Դպրոցի տնօրինություն