ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Եռաբլուր

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 28-ի նախօրյակին, հունվարի 27-ին Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի 5բ և 6ա դասարանի աշակերտները, դասղեկներ՝ Լ. Սողոմոնյանի, Ն. Աբաղյանի և ԴԱԿ՝ Ա. Ավագյանի ուղեկցությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Աշակերտները ծաղիկներ դրեցին ազատամարտիկների, Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ արտահայտելով իրենց խոր երախտագիտությունը և Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:

«Հայրենասիրության դաստիարակությունը հենց սա է, որ սովորողները գիտակցումով են մոտենում անգամ Արցախյան պատերազմին իրենց կյանքը տված կին ազատամարտիկների հիշատակին, որոնց անուրանալի վաստակի շնորհիվ է կառուցվել մեր այսօրը: Շատ կարևոր է, որ աշակերտներն ունեն այն գիտակցումը, որ նաև կին ազատամարտիկների կյանքի գնով է ձեռք բերվել հաղթանակը, ազատագրվել Արցախը, և մենք այսօր ապրում ենք խաղաղ երկնքի տակ»:

Հավե՛րժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած բոլոր մարտիկներին: