ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Ես և շրջակա աշխարհը առարկայից

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հունվարի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանում բաց դաս էր «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Հայաստանի Հանրապետության մարզերը» թեմայով:

Աշակերտները գեղեցիկ խոսքով, մարզերի մասին հետաքրքիր և լրացուցիչ տեղեկություններով հրամցրին դասանյութը` բավականություն պատճառելով տնօրենության անդամներին, դասվարներին:

Դասվար Ջուլիետա Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատրաստակամությունը խոսուն  էին, արդյունքում դասաժամն անցավ հիանալի և նպատակին ծառայելով:

                       

Համընդհանուր զարգացման և տարրական կրթության մ/մ նախագահ` Արևիկ Աբրահամյան