ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահ է սխրանքը քո, հայ զինվոր

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն  ու   զինվորին   աջակցելը, մատաղ սերնդի   հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը:
Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են,   նրանք անպարտելի են:
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ  դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման   27-րդ տարեդարձին՝ «Անմահ է սխրանքը քո, հայ զինվոր» խորագրով:

Օրը տոնական է:  Փողփողում է Հայոց եռագույնը, հնչում օրհներգը:

Ներս   են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, նրանք քայլում են խրոխտ ու հաստատուն՝ «Ես  քո վաղվա զինվորն  եմ» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին,   հայ  զինվորին    նվիրված գեղեցիկ ասմունքն ու   հայրենասիրական   երգերը, դիտում   հպարտ ու առնական պարերը:
Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում   առաջ՝ կերտելով նորանոր հաղթանակներ :
Յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում հերոսության   ու   արիության կենդանի դասեր են մատաղ   սերնդի   հայրենասիրական ոգին բարձր պահելու և զինվորի հերոսական կերպարը ներկայացնելու համար:

Զինվորների  կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրին 5-րդա, 9-րդա, 10-րդա,բ և 11-րդա, դասարանները (սովորողների   հետ    դաստիարակչական  աշխատանքների    կազմակերպիչ  Ծ.   Կարապետյան,  դասղեկներ՝ Լ. Մարտիրոսյան,  Լ. Մուրադյան, Հ. Կարապետյան,  Գ.  Կյուրեղյան, Ա. Վարդանյան), կատարեցին  Հայոց բանակին,   հայրենիքին   նվիրված  «Զինվորիկն  եմ  ես, փոքրիկ»,  «Արևներ , միշտ   առաջ»,     «Հայոց  բանակ»,  «Նամակ  մայրիկին»  հայրենասիրական   երգերը:
Հանդիսավարներ Նարեն և Արթուրը   հետաքրքիր մատուցեցին Հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ էջ առ էջ պատմելով նրա  փառապանծ   հաղթանակների  ու հերոսների   մասին:   
Շնորհավորանքի   խոսքեր   ասացին  դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը, զինղեկ Գ. Մանուկյանը, Գեղարքունիքի զինվորական կոմիսարիատի Սևանի բաժանմունքի  պետի տեղակալ, կապիտան Վարդան Չիչոյանը, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, սերժանտ, դպրոցի շրջանավարտ Սահակ Գևորգյանը:

Ներկաները մեծ բավականությամբ հեռացան.    այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել Հայոց բանակի, հայ զինվորի  հանդեպ,      մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային բարձր հատկանիշներ,  ոգեշնչել ու ուղղորդել դեպի առաջընթաց, դեպի նոր հաղթանակներ…

Մեր դպրոցի լեցուն առօրյան հագեցավ ևս մեկ հիշարժան օրով, որից հետո ստեղծագործ ու ներդաշնակ աշխատանքն է…

Ա.Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն