ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները: Հանձնարարավել է շարունակել բազմակողմանի քննարկումները նաև հաջորդ շաբաթ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն