ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոնդ շնորհավոր, հայոց անպարտ բանակ

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր նախատեսել  Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենությունը, ծնողական խորհուրդը:

Տոնին ընդառաջ հայտարարվել էր մրցույթ <<Դու իմ սրտում ես, հայ զինվոր>> խորագրով: Անցկացվեցին դասղեկի ժամեր, կինոդիտում, բաց դաս և այց ճամբարակի N զորամաս: Դպրոցի ԱԽ-ը և կազմակերպիչները պատրաստել էին գեղեցիկ միջոցառում:

Զորամասում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Այն մեկնարկեց զինվորական շքերթով, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ: Հնչեց երգ, պար, ասմունք՝ նվիրված հայ զինվորին, հայոց անպարտ բանակին  և հայ նահատակ զինվորներին: Զորամասում միջոցառումը ավարտվել էր, բայց ծիծաղը, ուրախությունն ու խինդը, ջերմ ողջագուրանքը դեռ երկար շարունակվում էր:

Ինչպես ասել է Վ. Սարգսյանը. <<Բանակի տոնը չի սկսվում  և ավարտվում մեկ օրով, ամբողջ տարին տոն է, քանի ապրում ենք  խաղաղ երկնքի տակ, մեր հայոց զինվորի ձեռքում է մեր կյանքը: Թող ամբողջ տարին տոն լինի, և հայ զինվորն էլ միշտ  սահմանին լինի>>:

Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների կողմից: