ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

IԲ դասարանի «Ա» հնչյուն-տառի շնորհանդեսը Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IԲ դասարանի «Ա» հնչյուն-տառի շնորհանդեսը: Դասապրոցեսը տևեց 90 րոպե: Դասը հագեցած էր բազմաբնույթ դիդակտիկ պարագաներով, «Ձայնավորիկի» և «Բաղաձայնիկի» պաստառներով, դասագրքի էջ44-ի մեծադիր կրկնօրինակով, բառերի հնչյունային վերլուծության քարտերով, գունավոր նկարներով և այլն: Դասարանը դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհ, որտեղ հենց երեխաների աչքերի առաջ ծնվեց «Ա» տառը՝ զարդարված ծաղիկներով և իրենց նկարներով: Աշակերտները մեծ ոգևորությամբ ապրեցին, արտասանեցին, երգեցին, պատմություն հորինեցին, իրենք էլ դարձան այդ պատմության գլխավոր հերոսները: Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անառիկ ամրոցի առաջին աստիճանին: Այս տարի էլ մեր դպրոցի IԲ դասարանի աշակերները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը, որի բանալին հենց «Ա» տառն է, և դարձան այդ անառիկ ամրոցի արքայադստրերն ու արքայազնները: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենց կյանքի առաջին տառը:

Մեծ ու պատասխանատու գործ են կատարում մեր մանկավարժները, մեծ է նրանց դերը հայ ազգի մանուկների հայեցի դաստիարակելու և կրթելու գործում, ջանք ու եռանդ են գործադրում, որ դպրոցում պահպանվի ոսկեղենիկ մայրենին իր մաքրությամբ:

Դասվար՝ Գ.Խառատյան
Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)