ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բնապահպանական միջոցառում Սիսիանի համար  5 հիմնական  դպրոցում

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

  Մարդն ստեղծվել է երջանիկ լինելու համար, բայց նա այնքան է հեռացել ինքն իրենից, իր աստվածատիպ ակունքից, որ աշխարհը վերածել է գորշապատ քաոսի։ Մարդուն դեպի մարդ տանելու ամենաիմաստուն ճանապարհը բնությունն է, մարդ-բնություն հարաբերության պահպանումը, մարդու մոտ վաղ տարիքից բնության հետ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ արժեքային կողմնորոշումների ձևավորումը։ Այդ նպատակով Սիսիանի համար  5 հիմնական  դպրոցում տնօրենության և պատանի բնասերների նախաձեռնությամբ հաճախակի են բնապահպանական միջոցառումներ կատարվում։ Այդպիսի մի միջոցառում էլ տեղի ունեցավ փետրվարի 4-ին։ Տարբեր դասարանների աշակերտները, պատկերացնելով, թե ինչպես անօթևան թռչունները պետք է ապաստանեն իրենց՝ սիրով և պատրաստակամությամբ պատրաստած թռչնաբներում, թռչնաբները խանդավառ ոգևորությամբ հարմարեցրին դպրոցամերձ տարածքի ծառերի վրա,  այն ծառերի, որոնք շարունակաբար տնկվում են նույն դպրոցի սովորողների կողմից։

Բնապահպանությունը սեր է առ բնություն, բնության միջոցով՝ առ մարդ. չէ՞ որ մարդն էլ բնության մի մասնիկն է։ Սիրո այդ արտահայտությունն սկսվում է բույսերի, թռչունների, կենդանինիերի նկատմամբ ցուցաբերած սիրով և հոգատարությամբ։ Հենց այս նպատակին էլ ծառայում են բնության պահպանմանը նվիրված մեր դպրոցական միջոցառումները՝ նպաստելով երեխաների ոչ միայն բնավորության, այլև էության ձևավորմանն ու զարգացմանը։ Այսօր արդեն մեր պատանի բնասերները գորովանքով սպասում են ճռվողյունաբույր այգաբացների․․․

  

 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Լիանա Սահակյան