ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումն աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: «Մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը թեթև արդյունաբերության ոլորտն է, որի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է: Իսկ տնտեսության զարգացումն առանց միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման և մրցունակ կադրերի հնարավոր չէ: Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն իր միջոցներով կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրական կառույցում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով: Մրցունակ մասնագետների պատրաստումը նաև պետք է դիտարկել մեր երկրում աղքատության նվազման տեսանկյունից, որն այսօր կառավարության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը:
ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է ՄԿՈՒ ոլորտում՝ ընդգծելով մասնավոր հատված-կրթության համագործակցության կարևորությունը: «Ներդրումային պայմանագրերի առումով սա իսկապես բացառիկ դեպք է, երբ մասնավոր բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթության ոլորտ ոչ միայն կառավարման խորհուրդներում ընդգրկվելու, կադրերի պատրաստման գործընթացում ներգրավվելու, այլ նաև ներդրումների կատարելու տեսանկյունից»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ համագործակցության համար:
«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կընձեռվի քոլեջի ուսանողներին հետագայում աշխատանք գտնել ընկերությունում: «Իհարկե, մենք որևէ նախապայման չենք դնում, որ ուսանողները անպայման պետք է մեզ մոտ աշխատանքի անցնեն. մենք ուղղակի աշխատանքային գրավիչ պայմաններ ենք ստեղծելու նրանց համար: Ինչ խոսք, մենք ևս ունենք որակյալ կադրերի խնդիր: Բոլորս մեր տեղում՝ կառավարությունը, «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ զարգացնելու մեր երկրի համար կարևորագույն թեթև արդյունաբերության ոլորտը»,-նշել է նա՝ հավելելով, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պարբերաբար իրականացնելու են մասնագետների պատրաստման և վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ ընկերության ներկայացրած առաջարկներին և պահանջներին համապատասխան, մշակելու են անհրաժեշտ մասնագիտական մոդուլներ՝ հաշվի առնելով աշխատանքների յուրահատկությունները և հեռանկարային զարգացումները, ինչպես նաև ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ և ճանաչողական այցեր ընկերություն և այլն: Բացի այդ, կողմերն աջակցելու են միջին և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորմանը, Երևանի և ՀՀ տարբեր տարածաշրջանների թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրմանը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ