ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անպարտ մնաք, հա՛յ զինվոր

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

 Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է, 
Քո անունը՝ մեր սրտերում...։

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց «Անպարտ մնաք, հա՛յ զինվոր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 27 ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր 8բ դասարանի և դասղեկ Տ. Ղամբարյանի գլխավորությամբ։
Նրանք կենդանացրին նորօրյա նահատակներին, մարմնավորեցին սահմանը անառիկ պահող այսօրվա զինվորին։ Նրանց հնչեցրած խոսքերը, հայրենաշունչ երգերն ու պարերը վկան են ռազմական միասնության։
Հայ զինվորի ամենօրյա սխրանքը, հանուն հայի և նրա տեսակի պահպանման համար թափված նրա արյան յուրաքանչյուր կաթիլը, ոգեղենացած փոխանցվում են սերունդներին։

Հավերժ փառք քեզ, զինվո՛ր՝ հայոց բանակի...