ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անխելք մարդը» և «Սուրբ ծննդյան հեքիաթը» տիկնիկային ներկայացումները Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

     Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարաններում «Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակը /խմբակավար՝ Հերմինե Առաքելյանը/ փոքրիկ հանդիսատեսի դատին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և «Սուրբ  ծննդյան  հեքիաթը» ներկայացումները:
Անշունչ տիկնիկներն աշակերտների ձեռքերում կենդանացել էին, կյանք առել:  «Փոքրիկ դերասանները» ներկայացրին անխելք մարդուն, գեղեցիկ աղջկան…

    Բեմական կահավորանքն ու ինքնաշեն բնապատկերներն ամբողջացնում էին ներկայացումը: Այն ունեցավ դաստիրակչական նշանակություն և ավարտվեց իմաստուն մտքով. «Քո բախտը քո ձեռքում է»:

    Աշակերտները ջերմ ժպիտներ ու  երկարատև  ծափահարություններ էին նվիրում «տիկնիկ դերասաններին»:
     Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանն  իր սրտի ջերմ խոսքն ուղղեց  «Տիկնիկային թատրոն» խմբակին և խմբակի ղեկավար  Հ. Առաքելյանին՝ նրանց մաղթելով նորանոր ներկայացումներ ու հետաքրքիր դերեր:

 

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն. Դավթյան