ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Այս տարի փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը։ Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի աշակերտների հետ «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակներում անցկացվեցին դաս-քննարկումներ, որոնց նպատակն էր աշակերտներին իրազեկել  համացանցում առկա վտանգների մասին։ Աշակերտների հետ քննարկվեցին համակարգչային հանցավորության տեսակները, դրանց հետևանքները և կանխարգելման միջոցները։ Անդրադարձ եղավ նաև համակարգչային խաղերին, դրանց տեսակներին և բացասական կողմերին։ Աշակերտներից կազմված խմբերը ներկայացրեցին համացանցային խնդիրները և առաջարկեցին դրանց լուծման իրենց տարբերակները։ 

Քննարկումների ընթացքում աշակերտներից ոմաք խոստովանեցին համացանցից և համակարգչային խաղերից իրենց ունեցած կախվածությունը, ինչպես նաև եղան առաջարկներ այդ կախվածությունից ազատվելու վերաբերյալ։

Քննարկման ընթացքում առաջ բերված խնդիրները և վտանգները մտորելու տեղիք տվեցին աշակերտներին։

Ամփոփման ժամանակ ավագ դասարանի աշակերտները հանձն առան իրազեկել իրենց կրտսեր ընկերներին համացանցում տիրող վտանգների մասին։