ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը: Շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել և խուսափել անցանկալի բովանդակությունից և պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետևել ողջ տարվա ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցութային հանձնաժողովին, քանի որ իսկապես դժվար է եղել ստացված 170 հայտից ընտրել լավագույն 5 տեսանյութերը: Ուրախ ենք, որ հաղթողների շարքում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են՝ աշակերտներ, պատանիներ և երիտասարդներ»:
Մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշել է, «Ապահով համացանց» շաբաթը շատ կարևոր է, և պետք է մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին: «Երեխաներն այսօր առավել անպաշտպան են, և մեծահասակները երբեմն չեն գիտակցում, որ նրանց պետք է պաշտպանել: Պետք է նշեմ, որ դպրոցներում և բուհերում վիդեոբլոգերներ են կայացել, որոնք շատ հետաքրքիր բովանդակություն են ստեղծում, և մեծահասակաները հաճախ չեն իմանում, որ առանձին մշակութային շերտ է ձևավորվել: Ընտրել լավագույններին իսկապես բարդ էր, սակայն ցանկանում եմ շեշտել մի քանի սկզբունք, որոնցով առաջնորդվել ենք: Նախ՝ մրցույթից դուրս ենք թողել բազմաթիվ տեսանյութեր, որոնց սյուժեները, կադրերը, նկարները հեղինակներինը չէին: Մեզ համար գերադասելի էին ինքնուրույն, ստեղծագործական տարրեր պարունակող տեսանյութերը, որոնք գուցե և չունեին որակյալ կադրեր և ձայն, սակայն ինքնատիպ էին և հետաքրքիր»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ, ցավոք, մրցանակային տեղերը սահմանափակ էին:
Միջոցառման ընթացքում լավագույն հինգ տեսանյութերի հեղինակներին նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է ԿԳՆ շնորհակալագրեր, ինչպես նաև մրցանակներ, որոնք տրամադրել էին UCOM ընկերությունը և STEM միությունը:
Նշենք, որ տեսանյութի թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ Մասնակիցների առավելագույն տարիքն էր՝ 25 տարեկան: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Լավագույն տեսանյութերի հեղինակներն են՝
Մանգասարյան էլեն - ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի
Խաչատրյան Մերի - ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի
Արևշատյան Շուշան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի
Դավիթ Դավթյան - Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) ուսանող
Հայկանուշ Հովհաննիսյան - CoderDojo նախագծի ծրագրի համակարգող
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ