Արագածոտն և Տավուշ մարզերի ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ երիտասարդական ակումբները համալրվեցին նոր առաջնորդներով, որոնց վերապատրաստման 6-օրյա դասընթացը կայացավ Դիլիջանում: Դասընթացին մասնակցեցին 34 երիտասարդ: Վերապատրաստումներն ամենամյա են, որին մասնակցող երիտասարդները կվարեն ակումբները, ինչպես նպատակն է կամավորության խթանումը, կարողությունների և հմտությունների հզորացումը նրանց շրջանում: Ակումբները գործում են Վորլդ ՎԻժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ և համայնքների գործընկերների հետ համագործակցության շրջանակում: Դասընթացին մասնակիցները սովորեցին ոչ ֆորմալ կրթության կազմակերպման ոճերի, փորձարարական կրթության ուսումնական փուլերի, ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ կրթական մոդելի մասին, ծանոթացան դասընթաց վարելու և խմբային աշխատանքների կազմակերպման գործիքակազմին ու գործնական վարժանքների միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները և հմտությունները, ուսուցանվեց համայնքային ծրագրեր նախագծելու և իրականացնելու, ֆոնդահայթայթման ու հաղորդակցման մեթոդները, SWOT/SMART մեթոդոլոգիան: ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ ակումբներում երեխաներն ու երիտասարդները գիտելիքներ և կարողություններ են ձեռք բերում ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, սոցիալական ձեռներեցության և աշխատունակության ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս: Ակումբները հնարավորություն են ընձեռում երեխաներին ու երիտասարդներին դառնալու ակտիվ, քաղաքացիական վարքագիծ դրսևորող քաղաքացի, հանդես գալ որպես փոփոխություններ բերող և համայնքային խնդիրներ լուծման շուրջ համախմբման դերակատարների, զգալու որպես տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում ակտիվ ներկայանալու, ճանապարհ է հարթվում նրանց՝ հետագայում անհրաժեշտ հնտություններով մրցունակ լինելու համար: Դասընթացին նաև հրավիրվել էր հյուր-խոսնակ, ով իր կամավորական ու քաղաքացիական-հասարակական գործունեության փորձառությունը ներկայացրեց մասնակիցներին և կոչ արեց միշտ լինել ակտիվ, նախաձեռնող ու չխուսափել ոչ մի դժվարություններից: Դասընթացի մասնակից, Տավուշ մարզի Այգեհովիտ համայնքից ուսանողուհի Կարինե Թամրազյանը նշում է. «Այս դասընթացներից մենք ստացանք շատ գիտելիքներ և կարողություններ, ձեռք բերեցինք հիանալի ընկերներ ու համախոհներ: Հուսով եմ մեր համայքի երեխաների ապագան լավ ձեռքերում է: Մենք աշխատելու ենք զարգացնել մեր ակումբականների մտահորիզոնը ,ինչպես նաև մեր համայնքը»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ