ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի ծնողական խորհրդի հանդիպումը հասարակական կազմակերպության հետ

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Էներգախնայողության կարևորությունը, խնդիրներով գերհագեցած այս բազմազան կյանքում, անվիճելի է: Մեր կյանքի յուրաքանչյուր օրը ցանկալի է, որ այս կամ այն չափով լուծի բնապահպանական որևէ խնդիր: Հանրային իրազեկումը հույժ կարևոր է այսօր, ինչին էլ ուղղված էր փետրվարի 7-ին մեր դպրոցում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից և դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը՝ ծնողական և մանկավարժական համակազմերի համար: Քննակման թեման էներգախնայողությունն էր, իսկ նպատակը՝  այն իրագործելու ձևերի ու միջոցների հանրային իրազեկումը: Նախատեսում ենք նաև ուսուցիչներից և ակտիվ ծնողներից կազմավորված նախաձեռնող խմբով հանդես գալ ինքնատիպ և հետաքրքիր առաջարկ-նախագծերով, ինչի հաջողության դեպքում կլուծենք դպրոցի որոշ կարևոր հիմնահարցեր:

Դպրոցի տնօրինություն