ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նամականիշի մարմամբ մեկնարկել են Թումանյանի 150 ամյակի հոբելյանական միջոցառումները

Փետրվարի 18, 2019
Պաշտոնական

Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել  գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարար, Հ. Թումանյանի 150 հոբելյանի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ  Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը,   ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: 1100  դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրվել է Կանադայում` 20 հազար տպաքանակով:

Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված հոբելյանական  միջոցառումների մեկնարկին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով նախատեսված միջոցառումներին նշել է, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված հանրային միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 19-ին` գրողի ծննդյան օրը.  ժամը 11:00-ին Թումանյանի թանգարանում, իսկ ժամը 12:00-ին` ծննդավայր Դսեղում /Լոռու մարզ/  կսկսվի տոնական բազմազան միջոցառումներ, որոնց ներկա կգտնի նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը:

«Թումանյանի 150 ամյակը մենք պարտավոր են նշել պատշաճ մակարդակով, ուստի ես ուզում եմ կոչ անել լրագրողներին, մանկավարժներին, որպեսզի հասարակության բոլոր շերտերը  ներգրավվեն հոբելյանական միջոցառումներին: Թումանյանը  գրել, ստեղծագործել և արարել է  բոլորի համար: Նրա թողած գրական ժառանգությունը մեր  ոսկե ֆոնդի արժեքավոր մասն է և  պետությունը մեծ կարևորություն է տալիս Թումանյանի  հոբելյանական տարվան: Հատուկ ուզում եմ հորդորել ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և ծնողներին, որ հնարավորություններ ստեղծեն, որպեսզի աշակերտները լիարժեք մասնակցեն Թումանյանի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Թումանյանի 150 ամյակը մեզ համար մեծ տոն է` մայրաքաղաքն արդեն զարդարված է  դրոշներով, թումանյանական էպիզոդներ պատկերող պաստառներով, Թումանյանը մեզ նայում է էկրաններից, մի խոսքոով` Թումանյանն ամենուր է»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք համակարգված ներկայացնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Հովհաննես Թումանյան-150» էջը: Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Թբիլիսում, որոնց ներկա է գտնվելու է  նաև ինքը` նախարար Հարությունյանը:  ԿԳ նախարարի տեղեկացմամբ`  այս տարի լրանում է նաև Կոմիտասի 150 ամյակը, որի հոբելյանական ծրագրի մասին կիրազեկվի լրացուցիչ: Արայիկ Հարությունյանը նաև տեղակացրել է, որ Թումանյանի 150 ամյակին նվիրված հոբելյանական մրջոցառումներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19 թվականների օրացույցում:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր, Թումանյանի  թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը ներկայացրել են հոբելյանական ծրագրի մանրամասները:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի տեղեկացմամբ` փետրվարի 19-ին ժամը 11:00-ին շեփորահարները կազդարարեն հոբելյանական  միջոցոռումների սկիզբը, որոնք կշարունակվեն մինչև երեկո: Միջոցառումները շարունակվելու են ներսում և դրսում միաժամանակ. Դրսում կլինի համերգային ծրագիր, իսկ ներսում` տեղի կունենա թումանյանական կենդանի էքսպոզիցիայի ցուցադրություն, որը Հայաստանի թանգարանային  կյանքում նորություն է. «Առաջին փորձն է կենդանացնելու  թանգարանի էքսպոզիցիան. Ժամը 11-ից մինչև 17-ը կներկայացնենք թումանյանական կերպարները: Իսկ դրսում ժամը 13:30-ին կսկսվի համերգային ծրագիր: Փետրվարի 19-ի տոնական միջոցառումների շարքում է նաև «Անուշ» օպերայի բեմադրումը թանգարանում` հարմարեցված թանգարանային միջավայրին»,- նշել է Անի Եղիազարյանը և հավելել, որ օպերային ներկայացումը տարվա  ընթացքում մի քանի անգամ կրկնվելու է, որպեսզի շատերը կարողանան  ունկնդրել  «Անուշի»  յուրօրինակ բեմականացումը: Թանգարանի օրը փետրվարի 19-ին կավարտվի տոնական հրավառությամբ` Ալմաստ օպերայի հնչյունների ներքո:

ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ` ողջ տարվա ընթացքում Թումանյանի թանգարանը հոբելյանական միջոցառումների շրջանակում հանդես է գալու տարբեր նախաձեռնություններով՝ օլիմպիադա, թումանյանական ընթերցումներ, գիտաժողով և այլն: Նախատեսվում է Թումանյանի հատորյակի նոր հրատարակություն, որի առաջին երկու հատորներն արդեն հրատարակվել են: Նոր հատորյակում տեղ են գտնելու նաև ամենայն հայոց բանաստեղծի անտիպ գործերը: Նախապատրաստվում է նաև Հովհաննես Թումանյանին ուղղված նամակների հրատարակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)