ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական տոնակատարությունները վերածենք համազգային տոնախմբության. Ա. Հարությունյան

Փետրվարի 18, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Երբ ստանձնեցի կառավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, թերթում էի միջոցառումների ծրագիրը և հասկացա, որ ցանկացած ոք այն թերթելիս կգիտակցի, թե ինչ մեծ հայրենակից ենք ունեցել: Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ նրան համարում են հայ ազգի ամենահզորներից մեկը»: Նրա խոսքով՚ Թումանյանի ասելիքը ուղղված է  ինչպես երեխաներին, այնպես էլ երիտասարդներին ու մեծահասակներին: ԿԳ նախարարը, շեշտելով Հովհաննես Թումանյանի  հրապարակախոսական նյութերի արդիականությունը, հավելել է. «Այսօր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինձ ցույց տվեց հին տպագրության մի տուփ, որը կոչվում էր աստղերի խաղ: Գիտեք, որ երեխաների համար Թումանյանը մի շարք խաղեր է ստեղծել, որոնք, ի պատիվ տուն-թանգարանի, վերականգնվում են: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թումանյանն ամբողջությամբ 21-րդ դարի քաղաքացի է, որովհետև դրանք արդիական են: Հիմա մեծ պատվով մտնում ենք հոբելյանական միջոցառումների փուլ, և մենք մեկ նպատակ ունենք, որ այս տոնակատարությունները վերածվեն համազգային տոնախմբության»: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ արդեն  քաղաքի ընդհանուր թումանյանական տեսքը և այլ միջոցառումները վկայում են այն մասին, որ պետությունն այս իրադարձությանը շատ մեծ կարևորություն է տալիս: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ գիտանականներն էլ Թումանյանի վերաբերյալ իրենց ուրույն ասելիքն ունեն, և որ այս համաժողովն ու դրա արդյունքները մեծ նշանակություն կունենան հոբելյանական տարվա համար:

Մեծ գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով են հանդես եկել ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով,  նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ: 

Միջոցառման ընթացում ներկայացվել է նաև ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…