ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մուտք գրքով

Փետրվարի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր  փետրվարի  19 –ն է, և օրը հոբելյանական է: 2008 թվականից հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Կապանի N5 հիմնական դպրոցի առաջին «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանի և դասարանի ծնողների օրվա անակնկալն ունեցավ տրամաբանություն` գիրք նվիրելու օրը սիրված տոն է:

Առաջին դասարանցիները պատասխանեցին` ո՞վ է Հովհաննես Թումանյանը, որտե՞ղ է ծնվել, ի՞նչ հեքիաթներ գիտեք հարցերին, որից հետո դասվար-աշակերտ-ծնող սիրով կատարեցին գիրք-նվերի փոխանակություններ:

Գիրքն արժևորելու ցանկալի դաստիարակությունն իրականացվեց ուրախ տրամադրությամբ։

«Միրգը կերա, միրգը գնաց, իսկ իմ սիրուն գիրքը մնաց»:

Կապանի N 5 հիմնական դպրոց