ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթին հյուր

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի  N5 հիմնական դպրոցի  գրադարանում հյուր էին եկել տարրական դպրոցի 2ա,2բ, 3ա, 3բ, 4ա,4բ, 4գ դասարանները:

Գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը  համագործակցելով դասվարներ Գ. Հարությունյանի, Ա. Աբրահամյանի, Ա. Հարությունյանի, Ա.Ալթունյանի, Ջ. Հովհաննիսյանի, Մ. Սահակյանի, Հ. Հակոբյանի հետ, համադասել է Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» , «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Քաջ Նազարը» հեքիաթները, գրադարանում ստեղծել հոգևոր կամուրջ և կոլորիտ Մեծ լոռեցու ու 21-րդ դարի մանուկների միջև:

Վերջում  միջին դասարանների  աշակերտները հնչեցրին քառյակներ, բանաստեղծություններ, համեմեցին երգ ու պարով:

Օրն ավարտվեց Թումանյանական օրհնանքով:

Կապանի N 5 հիմնական դպրոց