Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի մարզպետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել բուհերի ղեկավարներին՝ արագ արձագանքելու համար։ «Կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին։ Մենք հույս ունենք, որ նախաձեռնությունը կհաջողի, և իրականացված հետազոտություններն իրոք կնպաստեն Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ հուշագրով բուհերի մագիստրոսներին առաջարկվում է որոշակի թեմաներով իրականացնել լոկալ և առարկայական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես (ներդրումային) ծրագրեր` նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տրամադրել ոլորտն ուսումնասիրած ուսանողներին աշխատատեղերով ապահովման հարցում: «Արդյունքում կձևավորվի բուհ-մարզպետարան-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն, երբ մագիստրոսական թեզերն ավելի արդյունավետ կծառայեն իրենց նպատակին և չեն դառնա միայն համալսարանների գրադարանային նմուշ»,-նշել է Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ուսանողները կարող են իրենց թեզերը պաշտպանել հենց մարզպետարանում: Մարզպետը նաև հույս է հայտնել, որ բուհերի հետ համագործակցության այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս մարզերի համար՝ ընդգծելով, որ ծրագրով փորձ է արվում խնդիրների լուծման ավանդական ձևից անցնել գիտական հենքի վրա լուծման տարբերակին՝ 21-րդ դարին համապատասխան:
Բուհերի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը՝ նշելով, որ բուհերում հետազոտական աշխատանքների մեծ մասը իսկապես մնում է գրադարաններում կամ օգտագործվում որոշակի ուսումնասիրությունների համար: Նրանց խոսքով՝ բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը հենց այս ձևաչափն է, երբ գործատուն պահանջում և կարևորում է այն աշխատանքը, որտեղ կա գիտական միտք, և հետազոտությունները պրակտիկ կիրառություն ունեն իրական կյանքում:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ մարզպետարանը պատրաստակամ է բուհին ներկայացնել մարզում առկա որևէ տեղային հիմնախնդիր և/կամ մասնավոր գործընթաց, իսկ բուհն իր հերթին՝ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձաքննությունների (հետազոտությունների, վերլուծությունների) միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հենքով ձևավորել մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ: Բացի այդ, բուհը պատրաստակամ է տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում հետազոտություններ իրականացնելու, իսկ մարզպետարանը պատրաստակամ է գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականին:
Հուշագրով կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացման շուրջ՝ հետազոտություններին ներդրումային ծրագրի (արտադրանքի) տեսք տալով, ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործման և այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Արարատի մարզպետարանի և Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ