ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը․ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: 
19.02.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին /դասվար Լարիսա Խաչատրյան/։

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, Ամենայն հայոց բանաստեղծ, որբերի հայրիկ Հովհաննես Թումանյանը:

Աշակերտները ներկաներին փոխանցեցին Թումանյանի կարևոր պատգամներից մեկը. «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք»:

Ներկայացնելով Թումանյանի ստեղծագործությունները ու երգերը, կախարդանքի վերածվեց ամեն ինչ: Բնավ, չի զգացվում, որ գրել է. նրա բանաստեղծությունները ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով: Սովորողները դուրս բերեցին բանաստեղծին՝ բացահայտելով բանաստեղծի մեջ ներծծված, խտացված այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանն ինչպես կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան