ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ես միշտ Ձեզ հետ եմ, Ձեր մեջ եմ...

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Իրոք, բոլորիս մեջ է ամենայն հայոց մեծ բանաստեղծ՝ Հովհ. Թումանյանը։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ։
2019թ. փետրվարի 19֊ը առանձնահատուկ էր և տարբերվում էր մյուս օրերից։ 
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի կրտսեր օղակում աշխուժություն էր տիրում։ Երեխաները անհամբերությամբ սպասում էին 4ա դասարանի դասվար՝ Ք. Ադամյանի ելույթին։ 4ա դասարանը յուրահատուկ էր պատրաստվել այդ օրվան։ Նրանք բեմադրելու էին Թումանյանի 3 հեքիաթները՝  «Սուտասանը», «Անխելք մարդը», «Բարեկենդանը»՝ իրենց իսկ ձեռքերով պատրաստված տիկնիկներով։ 
Դահլիճը լի էր աշակերտներով։ Նրանց աչքերը փայլում էին ուրախությունից ,իսկ 4ա դասարանի աշակերտները,կարծես փոքրիկ դերասաններ,մեծ պատրաստակամությամբ էին պատրաստվել տիկնիկային ներկայացմանը։ 
Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի 150֊ամյակին։