ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զարգացման երկու կենտրոն՝ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում

Փետրվարի 21, 2019
Պաշտոնական

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի կարևորագույն հմտությունների, այդ թվում՝  անգլերենի իմացության բարելավման հարցում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկին՝ ծրագրի իրականացման համար և կարևորել դրա շրջանակում վերոնշյալ կազմակերպությունների ներդրումը՝ լսարանների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի տրամադրման հարցում: «Այս ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքներից զատ տիրապետել անգլերենին, որն առավել մրցունակ կդարձնի նրանց 21-րդ դարի աշխատաշուկայում: Նույն նպատակին է ծառայելու նաև  քոլեջում արդեն իսկ գործող կարիերայի կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը կխթանի տվյալ տարածաշրջանում զբաղվածության բարձրացումն ու գործազրկության նվազեցումը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ զարգացման կենտրոնների միջոցով հնարավորություն կընձեռվի ծրագրին մասնակից դարձնել նաև համայնքի այլ շահառուների: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ կենտրոններ ձևավորել այլ մարզերում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
Ծրագրի շրջանակնում հուշագիր է ստորագրվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև:
Նշենք, որ ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ՝ HSBC Հայաստանն իր վրա էր վերցրել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի երկու դասասենյակի հիմնովին վերանորոգման ծախսերը։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…