ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի´ լեզու, մայրենի´ բարբառ…

Փետրվարի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում հերթական եռուզեռ էր. նշվում էր մայրենիի միջազգային օրը: Նախապես պլանավորված աշխատանքային կետերը կյանքի կոչվեցին (հավանությունը`դպրոցի տնօրինության):

Օրվա առիթով դպրոց էր եկել ԵՊՀ-ի դասախոս, դոցենտ Շ.Գևորգյանը. նա անցկացրեց հետաքրքիր և բովանդակալից երկու դասաժամ`կարևորելով հայոց լեզվի գործառական ոլորտները, այնտեղ ընդգծված ուղղախոսական սխալները:

Այնուհետև դպրոցի գրադարանում հայոց լեզվի ուսուցչուհիներ Լ.Եղոյանը և Ս.Կարապետյանը անցկացրին գրական երկի (Ալ.Շիրվանզադեի «Նամուսը») քննարկում, որտեղ X-3 և X -5 դասարանների բնագիրը կարդացած աշակերտները արտահայտեցին իրենց վերլուծական միտքը: Քննարկումը զարգացրեց աշակերտների լեզվամտածողությունը և գեղարվեստական ճաշակը:

   Ամբողջ օրը մայրենին հոսում էր դպրոցում`թե´ նախապես պատրաստված ստենդը, թե´դպրոցի ռադիոհանգույցը, թե´ խոսելիս միմյանց ուղղախոսական սխալները ուղղելը ազդարարում էին օրվա խորհուրդը, և Ստ. Զորյանի ասույթը մնաց աշակերտների շուրթերին`որպես պատգամ. «Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը`թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց»: