ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական շաբաթ

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ, որի շրջանակներում փետրվարի 18֊ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի IVբ դասարանը (դասվար՝ Հ. Ստեփանյան) կազմակերպել էր ցերեկույթ՝  ձոնված Ամենայն հայոց բանաստեղծի՝  մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 150֊ամյակին։

Մեծանուն հայ, որի գրական ժառանգությունը բացառիկ էր որքան նրա մարդկային կերպարը։

Աշակերտները ասմունքեցին, բեմականացում ներկայացրին, երգեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Օդը շիկացած էր Թումանյանի դասերով ու ասույթներով։ 

Վերջում, տոնի ավանդույթի համաձայն ,աշակերտները մեկմեկու գրքեր նվիրեցին՝ գիտակցելով ,որ գրքերի աշխարհը անեզր տիեզերք է։

Ծնունդդ շնորհավո՛ր, անմա՛հ հայ։