ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անաղարտ պահենք մեր մայրենին

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ:

Կապանի N13 հիմնական դպրոցի I ա,բ դասարանի սաները /դասվարներ Ա.Դանիելյան,Ռոզա Թևանյան/ կազմակերպեցին ծաղկադրում Մեսրոպ Մաշտոցի հուշաքանդակին: Միջոցառումների շարքը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էր տարրական մ/մ նախագահ Հասմիկ Մելքոմյանը:

Փոքրիկները հնչեցրին բանաստեղծություններ, ասույթներ ` նվիրված մայրենիին, հայոց լեզվին: Երեխաները արժևորեցին լեզվի դերը` որպես ազգապահպան գործոն, երդվեցին անաղարտ պահել մայրենին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան