ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս֊ցերեկույթ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ, որի շրջանակներում փետրվարի 19֊ին, Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIբ դասարանում (ուսուցչուհի՝ Մ. Վարդումյան) դաս֊ցերեկույթ էր՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին։ Դասարանում թումանյանական մթնոլորտ էր։ Դասն սկսվեց Թումանյանի մասին ասույթներով, այնուհետև երեխաները ներկայացրին Թումանյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, երգեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերից, արտասանեցին նրա բանաստեղծություններից,քառյակներից և պոեմներից։

Դասն ավարտվեց աղջիկների գեղեցիկ պարով՝ Թումանյանի «Անուշ» պոեմի ներքո։

«Ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մեկ բանաստեղծ։ Եվ այս միայն մեկ բանաստեղծն է,ում հետ լինում է ամբողջ ազգը ամբողջ կյանքում՝ դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ։ Այս պատճառով էլ ՝ Թումանյանի հետ»։