ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» տիկնիկային ներկայացումները Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարաններում «Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակը /խմբակավար՝ Հերմինե Առաքելյանը/ փոքրիկ հանդիսատեսի դատին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» ներկայացումները՝  նվիրված   Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Անշունչ տիկնիկներն աշակերտների ձեռքերում կենդանացել էին, կյանք առել:  «Փոքրիկ դերասանները» ներկայացրին անխելք մարդուն, գեղեցիկ աղջկան…
Բեմական կահավորանքն ու ինքնաշեն բնապատկերներն ամբողջացնում էին ներկայացումը: Այն ունեցավ դաստիարակչական նշանակություն:

Աշակերտները ջերմ ժպիտներ ու  երկարատև  ծափահարություններ պարգևեցին «փոքրիկ դերասաններին»:
Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանն  իր սրտի ջերմ խոսքն ուղղեց  «Տիկնիկային թատրոն» խմբակին և խմբակի ղեկավար  Հ. Առաքելյանին՝ նրանց մաղթելով գեղեցիկ ներկայացումներ ու հետաքրքիր դերեր:

Հ.Թումանյանի հեքիաթները հավերժական խորհրդանիշներ են և երբեք չեն հնանում  ու խամրում ,իսկ հեքիաթի հերոսները ընթերցողի  մեջ սերմանում են մարդկային վեհ արժեքներ՝ ազնվություն, աշխատասիրություն, բարություն, հայրենասիրություն, սեր…

 

Ն. Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ