ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի միջազգային օրը Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայրենիի փառաբանումը հանապազօրյա բնույթ պիտի ունենա, քանի որ մեր ՀԱՅԵՐԵՆԸ, իր հրաշափառ և աստվածատուր բնույթով, համարվում է ոչ միայն մեր գոյության, արժանապատիվ գոյության երաշխիքը, այլ համամարդկային ձեռքբերում է աշխարհի բոլոր ժողովուրդների համար. պատահական չէ մեծ մտածողների՝ մշտապես այս լեզվի հմայքվ հրապուրված լինելու հանգամանքը:

Փետրվարի 21-ը ՄԱՅՐԵՆԻԻ միջազգային օրն է: Մայրենիին նվիրված միջոցառումները մեր դպրոցում կայացան եռօրյա ժամկետով /20-22փետրվարի/: Ձևավորվեց թեմատիկ նյութերով վահանակ, երկար դասամիջոցներին հնչեցին համահունչ երգեր: Տեղի ունեցավ «Ձոն մայրենիին» խորագրով գրական - երաժշտական ցերեկույթ: Լեզվական գաղտնիքներ պարունակող հարցաշար հրապարակվեց,որին երկար դասամիջոցների ընթացքում փորձում էին պատասխանել մեր դպրոցի սաները/ ի դեպ, միայն 12-րդ դասարանի սան Ինեսա Սարգսյանը և 10-րդ դասարանի սան Լևոն Գյանջումյանը կարողացան հաղթահարել հարցաշարին ամբողջական պատասխանելու փորձությունը և արժանացան գիրք-պարգևների/:

«Լեզվական եռօրյա» խրախճանք խորագրով միջոցառման ընթացքում հրապարակվեցին լեզվի մասին ասույթներ,նշանավոր մտքեր, և առաջին դասաժամերը սկսվում էին դրանց ընթերցմամբ և մեկնաբանմամբ:Կլոր սեղանի շուրջ հնչեցին գիտական բնույթի լեզվական հետազոտություններին վերաբերող զեկուցումներ՝ սաների և ուսուցիչների մեկնաբանմամբ՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով միջոցառման շրջանակներում:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան