ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրքի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում

Փետրվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր արդեն ավանդական դարձած տոնն են նշում Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Միջոցառումը տարրական օղակի սաների և նրանց դասվարների  նախաձեռնությունն է:

Տոնին  թևեր տվեցին և նախաբան երգով սկսեցին տարրական օղակի ավագները՝4-րդ դասարանցիները: Այնուհետ 8-րդ և 9-րդ  դասարանի սաները  փոքրիկներին  ներկայացրեցին  գիրք նվիրելու տոնի խորհուրդները: Հետաքրքիր և ինքնատիպ էր տոնի ծրագիրը: Գրադարանավարուհի Գ.Բաբայանը հարցերի օգնությամբ բոլոր դպրոցականներին ներգրավվեց և ակտիվացրեց, այնուհետ  վեր հանեց նրանց  դատողությունները  գրքի, նրա բարձր արժեքների և նշանակության վերաբերյալ:

Գիրք նվիրելու տոնը առավել իմաստավորվեց, երբ փոքրիկ դպրոցականների կատարած  պարերը, երգերը և Թումանյանի ստեղծագործությունները նրբորեն միահյուսվեցին և ներդաշնակվեցին: Հնչեցին «Փիսիկի գանգատը», «Ախ ինչ լավ են սարի վրա» երգերը, հատվածներ «Սասունցի Դավիթ», «Բզեզի դպրոցը» ստեղծագործություններից: Փոքրիկները հիշեցին իրենց սիրելի հեքիաթների հերոսներին, ներկայացրեցին ասույթներ գրքի իմաստության և իմաստուն ընկերոջ վերաբերյալ:

Տոնը և ստացվեց, և հաջողված էր: Տոնի ավարտին  բոլոր աշակերտները  միմյանց նվիրեցին  գրքեր և  պայմանավորվեցին  կիսվել տպավորություններով ընթերցված գրքի մասին ուղիղ մեկ շաբաթ հետո:

Տոնն ավարտվեց… սակայն  տոնական  ու ջերմ  տրամադրության  շունչը  դեռ թևածում էր  դպրոցի  գրադարանում:

Գ.Բաբայան