ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը /ՈԱԱԿ/՝ իր 10-ամյակի միջոցառումների շրջանակում: Ողջունելով խորհուրդների նորընտիր նախագահներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է ապահովել բուհերի հոգաբարձուների խորհուրդների տեղեկացվածությունը միմյանց խնդիրներին և դրանց լուծման դրական փորձի կիրառելիությունն իրենց բուհերում: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման տրամաբանությունն ամբողջությամբ փոխվել է. եթե նախկինում դրանք քաղաքական ազդեցությունների գործիքներ էին, ապա այս անգամ մենք առավելագույնս փորձել ենք խուսափել դրանից, ինչը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա բուհերում որոշումների կայացման որակի վրա և թույլ կտա ապահովել բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները: Հոգաբարձուների խորհուրդները պետք է առավելագույնս արդյունավետ գործեն, այն է՝ չսահմանափակվեն միայն խորհուրդներում հաշվետվություններ լսելով և հաստատելով, այլ կիրառեն իրենց ունեցած բոլոր գործիքակազմերը և թափանցիկ դարձնեն բուհերի գործունեությունը: Հոգաբարձուների խորհուրդները պետք է չդառնան ռեկտորների որոշումները հաստատող մարմին և բացառեն շահերի բախումը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝անդրադառնալով նաև բուհերի ֆինանսական օպտիմալացման հարցերին: Նախարարի խոսքով՝ նախկինում որոշ բուհերում բյուջետային տողերը և աշխատատեղերը ուռճացվել են, հետևաբար խորհուրդները պետք է ուսումնասիրեն այդ խնդիրը և համապատասխան առաջարկներ անեն, որպեսզի դրա արդյունքում լրացուցիչ ֆինանսներ խնայվեն՝ դրանք ուղղելով այլ նպատակների իրականացմանը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև բուհերի հոգաբարձուների խորհուրդներում գործատուների ներգրավման անհրաժեշտությանը: «Երբ խորհուրդները ձևավորվեցին և հրապարակվեցին, բիզնեսի մի շարք առաջատարներ դիմեցին ինձ՝ նշելով, որ հետաքրքրված են այդ խորհուրդներում ընդգրկվելու հարցով: Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի տվյալ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները ներգրավվեն այդ խորհուրդներում և առաջարկեն բուհերի զարգացման ուղղություններ, որպեսզի դրանց գործունեությունն ինչ-որ չափով համահունչ լինի աշխատաշուկային»,-նշել է նախարարը՝ ընդգծելով նաև բուհերին տրամադրվող պետպատվերի տեղերը պահանջարկ ունեցող մասնագիտություններին տրամադրելու և աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր խոսքում անդրադարձել է բուհերում գործող որակի ապահովման կենտրոնների գործունեության կարևորությանը և դրանք անկախ մարմիններ դարձնելու անհրաժեշտությանը:
Բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները ողջունել են նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: Իրենց ելույթներում նրանք բարձրացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընդգծել են, որ բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար սահմանված են խիստ չափանիշներ, որոնք երբեմն դժվարացնում են այդ գործում համապատասխան մասնագետների և կառավարիչների ներգրավման հարցը: Նրանք անդրադարձել են նաև բուհերի գիտահետազոտական ենթակառուցվածքների բարելավման, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման, ներդրումների ապահովման, բուհերի միջազգայնացման, ինչպես նաև բուհերում անձեռնամխելի ֆոնդերի ստեղծման հնարավորության հարցերին: Հոգաբարձուների խորհուրդների նախագահները բարձրացրել են նաև բուհերի մասնաճյուղերի և կարիերայի կենտրոնների գործունեության, ուսանողների և դասախոսների խնդիրների վերհանման, դասավանդման տեխնոլոգիաների փոփոխության, շրջանավարտների համար համապատասխան հարթակների ստեղծման և միջբուհական կապերի ամրապնդման անհրաժեշտության հարցերը:
Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին օգտակար և շահագրգիռ քննարկման համար և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք:
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ