ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավո՜ր տոնդ, մեր ոսկեղենիկ մայրենի...

Փետրվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Իմ հա՜յ լեզու
Երդվում եմ ՝ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս
Եվ ինձնով տանել ֊ հաղորդե՜լ զավակներիս
Քո հավերժական կենդանությունը
Երդվու՛մ եմ։
Սիլվա Կապուտիկյան

Փետրվարի 21֊ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Հայ լեզուն տունն է հայուն» խորագրով։ Ցերեկույթը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Վարդումյանը, Ռ.Ասլիկյանը և Ս.Մելքոնյանը։ Աշակերտները ներկայացրին գրերի ստեղծման ընթացքը, գրերի կատարելությունը և նրանց անաղարտությունը մինչև մեր օրերը։ Նրանք գիտակցում են, որ Հայերենը բացառիկ է, զարմանալի, տրամաբանական և որ արժանի է հիացմունքի։ Նրանք իրենց գիտելիքները արտահայտում էին ճկուն գրական լեզվով, հայ բառապաշարով։ 

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու». այն աստվածային ճոխ ու աննման լեզու է։

Այսօր զգացմունքների նյութը, մեկն ու միակը՝ Հայերենն է։