ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահ Լոռեցուն

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ,որի շրջանակներում փետրվարի 21֊ին, Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում (ուսուցչուհի՝ Ս. Մելքոնյան) դաս֊ցերեկույթ էր նվիրված Անմահ Լոռեցուն։ 

Աշակերտները ներկայացրին Թումանյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, երգեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերից։ Նա այն եզակի գրողներից է,ում ստեղծագործություններն ուղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Թումանյանի բանաստեղծական աշխարհը բուն ժողովրդական կյանքի արտացոլումն է։ Նրա բոլոր գործերը նման են զուլալ ջրերի հատակում գտնվող մարգարիտների։