ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ես հետազոտություններն ուղղեցի երկինք»

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն  գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի  անվան միջնակարգ  դպրոցում,  7-րդ Ա դասարանում  փետրվարի 15-ին  Ֆիզիկա  առարկայի   ուսուցչուհի  Գոհար Կյուրեղյանի  նախաձեռնությամբ  կազմակերպվեց     ուսուցողական դաս՝  նվիրված  իտալացի  հանճարեղ  գիտնական Գալիլեո  Գալիլեյի  ծննդյան  455-ամյակին:

Աշակերտները  ներկայացրին Գ.Գալիլեյի  կենսագրությունը,  գիտական  գործունեությունը,  նախասիրությունները,  աշխատությունները  և  հայտնագործությունները:  Բացատրեցին  իներցիայի   երևույթը,  ցուցադրեցին   երևույթը  բացահայտող   օրինակներ՝  փորձերով:

Աշակերտները  բեմականացրին  «Իներցիայի   դատը» և  համոզվեցին,  որ  պետք  է   ամենուր    ընդլայնել  իներցիայի   դրական   կողմերի   օգտագործումը,   պայքար  մղել   բացասական   կողմերի   դեմ  ու  անընդմեջ   պետք  է ուսումնասիրել,   խորությամբ  իմաստավորել    ֆիզիկայի  օրենքները, թափանցել  բնության    գաղտնիքների  մեջ  և դրանք   ծառայեցնել մարդկանց:

Ս.Դարբինյան
Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ