Տոնական օրվան`Մայրենիին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է Կապանի N5 հիմնական դպրոցում:
Այդ օրը` փետրվարի 22-ին, մասնակիցները կրտսեր դպրոցից 3-րդ "բ" դասարանի աշակերտներն էին. Իրենց պարզ ու արտահայտիչ հնչեցրած խոսքով, հայեցի հայացքով, հայկական ժողովրդական ու ազգային պարով համեմեցին ու առավել տոնական դարձրին օրը: Նրանք հաջորդիվ մի-մի Նարեկացի ու Քուչակ էին, Թումանյան ու Սևակ. խոստացան իրենց սրտում պահել ու փայփայել ոսկեղենիկ հայոց լեզուն, գանձն հայոց աշխարհի:
Դասվար Ա. Ալթունյանը, մանկացած ու միաժամանակ իմաստնացած, իր աչքերի փայլից շիկնած, մտքում իր ցանած սերմերի պտուղներն էր քաղում ու հիանում:
Կապանի N 5 հիմնական դպրոց