ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեբաստացիների անակնկալ այցը

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծի հյուրընկալության մասին լեգենդ դարձաձ պատմությունները լոռեցու համար զարմանալի չեն այնքան, որքան Հայաստան աշխարհի այլ բնագավառների բնակիչների համար, քանզի լոռեցին նույնքան հյուրընկալ է ու հյուրասեր, որքան իր ծոցից դուրս եկած բանաստեղծը: Եվ գուցե քաջատեղյակ այս հյուրընկալությանը՝ հունվարի 23-ին՝ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սաները կրթական փոխանակումներ ծրագրի շրջանակներում այցելեցին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց: Քսաներեքերորդցիները լոռեցուն հատուկ սիրառատությամբ, պարզ ու խինդով առլեցուն ժպիտով, հարազատի ջերմությամբ դիմավորեցին հյուրերին՝ մատուցելով այն Թումանյանի՝ սիրելի դարձած հերոսների կերպարներով: Հանդիպումը երկուստեք ջերմ էր, անմիջական:

  Սեբաստացիների՝ ավանդույթ դարձած այցելություններից հերթականն այս անգամ Վանաձորի կրթօջախ էր բերել ջերմություն, սրտի խոսք ու երգ: Կրթօջախի պատերի ներսում տեղի ունեցած տաք շփումները, երգն ու ասմունքը, քաղցր զրույցը առանձնահատուկ փայլ հաղորդեցին հանդիպմանը: Հերթական անգամ 23 հիմնական դպրոցում թևածեց հոգևոր լիցքեր ճառագող համընդհանուր խանդավառությունը, որն աստիճանաբար վերափոխվեց ու վերածվեց ընտանեկան տոնի: Սեբաստացիների այս այցելությունը պերճախոս վկայությունն է դարերով ամրագրված ասպնջական լոռեցու կենսակերպը:

  Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք տնօրեն Տ. Հովսեփյանին սիրով նվիրեցին կրթահամալիրի սաների կողմից պատրաստած խորհրդանշական նվերները, քսաներեքերորդցիները նույնպես նրանց հանձնեցին իրենց ձեռքի աշխատանքներից նմուշներ:

  Փոքրիկ սեբաստացիներին ուղեկցում էին իրենց ուսուցիչներ ընկեր Անահիտը և ընկեր Իվետան:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…